Լարսում կանգնեցված հայկական ավտոբուսի վարորդին բաց են թողել. Ուղևոր է ձերբակալվել

Լարսում կանգնեցված հայկական ավտոբուսի վարորդին բաց են թողել. Ուղևոր է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի առնչությամբ հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,-ասվում է գրառման մեջ։

Հունիսի 24-ի առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը, ինչի պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները ժամեր շարունակ մնացել էին անցակետում։

Ըստ վրացական աղբյուրների, ավտոբուսի մեջ եղած հովերբորդում հայտնաբերել են մոտ 500 գրամ թմրանյութ, ենթադրվում է հերոին։ Իրականացվում է քննություն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---