Տիգրան Սարգսյան. Բանակցում ենք ԵՏՄ տարածքում ռոումինգը չեղարկելու մասին

Տիգրան Սարգսյան. Բանակցում ենք ԵՏՄ տարածքում ռոումինգը չեղարկելու մասին

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ ԵՏՀ-ն պետք է բանակցություններ սկսի ԵՏՄ երկրներում ռոումինգի չեղարկման շուրջ: Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Մենք դիմել ենք ՌԴ փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովին՝ խնդրելով մշակել հարցը, որպեսզի ՌԴ-ում գործող ռոումինգից զերծ ռեժիմը գործի նաև եվրասիական տարածքում: Հիմա պետք է բանակցություններ սկսենք բոլոր օպերատորների հետ, որոնք գործում են անդամ 5 երկրների տարածքում, որպեսզի նրանք ՌԴ օրինակով համաձայնության գան ու չեղարկեն ռոումինգը ԵՏՄ տարածքում: Մեր եվրոպացի գործընկերները չեղարկել են ռոումինգը ԵՄ երկրներում»,-ասել է Սարգսյանը:

Ըստ նրա, առաջին փուլում հարկավոր է աշխատել ծառայությունների սակագների գոյացման մեթոդաբանության վրա, երկխոսություն ծավալել ազգային կառավարությունների և բիզնեսի միջև, քանի որ «բիզնեսը դիմադրելու է եկամուտները չկորցնելու համար»:

«Մենք արդեն նախաձեռնել ենք երկխոսությունը, այժմ բանակցային գործընթաց է գնում մեր ռուսաստանցի գործընկերների հետ և կա փոխադարձ ընկալում: Հանձնաժողովի շնորհիվ ռոումինգի գինն արդեն մի քանի անգամ նվազել է ԵՏՄ տարածքում, ինչը ևս զգալի առաջընթաց է: Հիմա պետք է օպերատորներին մեկ սեղանի շուրջ նստեցնել՝ ռոումինգի չեղարկման վերաբերյալ համաձայնեցված որոշում կայացնելու համար»,-ասել է Սարգսյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---