Մեծ Բրիտանիան ցանկանում է աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին

Մեծ Բրիտանիան ցանկանում է աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին․ վերջինս ասել է, որ մտադիր են աջակցել ՀՀ-ի դատական բարեփոխումներին։

Նախարարը կարևորել է ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և առանցքային ծրագրերին աջակցելու հարցում բրիտանացի գործընկերներ ունենալու փաստը և վստահություն հայտնել, որ տարբեր ուղղություններով գործակցությունը լինելու է արդյունավետ:

Նախարար Բադասյանը, անդրադառնալով նախարարության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին, դրանցից առանձնացրել է Դատաիրավական բարեփոխումների և Հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերի ընդունումն ու արդյունավետ իրականացումը, միջազգային լավագույն փորձի հիման վրա առանց մեղադրական դատավճռի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդնումը, Պրոբացիայի ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացմանը միտված ծրագրի իրականացումը, ինչպես նաև քննարկել Նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետագա գործունեությունն ապահովելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորությունները:

Դեսպան Ֆարնուորթը, կարևորելով Հայաստանում հիմնարար բարեփոխումների և նշանակալի փոփոխություններ իրականացնելու գործում Արդարադատության նախարարության հնարավորություններն ու գործառույթները, շեշտել է, որ ցանկանում են օգտակար լինել հայ ժողովրդին ու աջակցել բարեփոխումների սահուն և արդյունավետ ընթացքն ապահովելու հարցում:

Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---