Նախարարը՝ Սևանի «ծաղկելու» մասին. Լճի սառը շերտը վնասվել է

Նախարարը՝ Սևանի «ծաղկելու» մասին. Լճի սառը շերտը վնասվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտահերթ նիստում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից պարզաբանում են պահանջել Սևանի վիճակի և լճի «ծաղկելու» պատճառների փորձագիտական եզրակացության առկայության մասին:

Նախարարն ԱԺ-ում էր ներկայացնելու համար «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթԸ Սևանի մասին հարցն ուղղել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նախարարի խոսքով՝ հիմնական պատճառն այն է, որ Սևանում կար սառը շերտ, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր, հայտնում է Panorama.am-ը։

«Լճի մակարդակի 6 մետր բարձրացումը պետք է բերի սառը շերտի պահպանությանը, որի արդյունքում օրգանական նյութերը կպակասեն, կսահմանափակվեն և դրա հետևանքով Սևանա լճի ջուրը կմնա բարձր որակի»,- ասել է նա։

Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունն անընդհատ դիտարկում է իրականացնում, ունի դիտակետեր։ Բացի այդ, ըստ նրա, երկու միջազգային կառույցների հետ համագործակցելու նախադրյալներ են ստեղծել։

Էրիկ Գրիգորյանը ևս մի քանի գործոն է նշել: Նա ասել է, որ այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը առկա է նաև Սև ծովում, Բայկալ լճում և այլ լճերում։

«Խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս։ Պատճառներից մեկն այն է, որ Գեղարքունիքի կեղտաջրերի, կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորանների, հյուրանոցների աղտոտված նյութերը։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում լիճ»,- նշել է Էրիկ Գրիգորյանը։

«Մեկը վերաբերում է լճին ՅՈւՆԵՍԿՕ-ի կարգավիճակ տալուն։ Բացի այդ, դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ իրականացվեն՝ ներառելով գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտներ, որոնք նմանատիպ խնդիրներ լուծելու փորձ ունեն։ Այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշում կլինի և պարզ կլինի, թե ինչ լուծումներ պետք է տրվեն»,- ասել է նախարարը։

Սևանա լիճը պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» է: Ըստ մասնագետների, ֆոսֆորի քանակը Սևանա լճում նվազում է, առաջիկա 7-10 օրերի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---