ՊԵԿ-ը գերակատարել է հարկային եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը 9 հուլիսի 2019 - 13:57 AMT PanARMENIAN.Net - 2019-ի առաջին կիսամյակում փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 713.4 մլրդ դրամ, ինչի արդյունքում մոտ 63 մլրդ դրամով կամ 9.6 %-ով գերակատարվել է բյուջեով նախատեսված ծրագրային ցուցանիշը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: ՊԵԿ նախագահի խոսքով՝ տարվա երկրորդ եռամսյակը միշտ համարվել է հարկային եկամուտների կատարման առումով ամենաարդյունավետ շրջանը, քանի որ դրանում են ներառված ապրիլ և հունիս ամիսները: «Ապրիլը շահութահարկի և ռոյալթիի տարեկան հաշվարկների ներկայացման ամիսն է, հետևաբար, ապրիլին ունենում ենք ամենաբարձր հարկային եկամուտների ապահովվածության ցուցանիշը, հունիսին էլ շահութահարկի և ռոյալթիի եռամսյակային կանխավճարների կատարման ամիսն է»,- ասել է Դավիթ Անանյանը, հայտնում է Panorama.am-ը: Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե հարկային եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը գերակատարելու են 62 մլրդ դրամով, ՊԵԿ նախագահն ասել է, որ հիմա պետք է ուղղակի արձանագրեն, որ տարվա համար նախապես կանխատեսված գերակատարումը կատարվել է կիսամյակով: «Իհարկե, սա չի նշանակում, որ երրորդ կամ չորրորդ եռամսյակում մենք աննախադեպ գերակատարման այս տենդենցը պետք է պահենք: Ու եթե ճիշտ սահմանված համամասնություն ունենայինք, մենք առաջին կիսամյակում կունենայինք 23 մլրդ գերակատարում, երրորդ եռամսյակում՝ 15 մլրդ, իսկ չորրորդում՝ 25 մլրդ դրամ գերակատարում: Ընդհանուր հանրագումարային մենք մոտ 63 մլրդ դրամ գերակատարումը կապահովեինք»,- ասել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |