Նինոծմինդայում կինը մեղավոր է ճանաչվել ամուսնու հանդեպ բռնություն գործադրելու մեջ10 հուլիսի 2019 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Նինոծմինդայում կինը մեղավոր է ճանաչվել ամուսնու նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Այդ մասին Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել հուլիսի 8-ի դատական նիստում, հայտնում է nor.ge-ն: Դատարանը մեղավոր է ճանաչել Նինոծմինդայի բնակիչ Ս.Թ.-ին և նրան դատապարտել 300 ժամյա հասարակական աշխատանքի, որը նա կատարելու է պետության համար անհատույց կերպով: Սակայն մեղադրվողը համաձայն չէ դատարանի որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել այն: «Մենք համաձայն չենք այդ որոշման հետ և պատրաստվում ենք բողոքարկել, որի համար ունենք մեկ ամիս ժամանակ»,- նշել է փաստաբան Պաատա Մանվելաշվիլին: Դեպքի առնչությամբ մի քանի ամիս շարունակ Ախալքալաքի դատարանում քննություն էր ընթանում: Ամուսինը պնդում է, որ իրենց 30 տարվա համատեղ կյանքի ընթացքում կինն իրեն անընդհատ վիրավորել է, ինչի պատճառով նա ստիպված է եղել գիշերել փողոցում կամ հարևանների տանը: Կինն էլ իր հերթին պնդում է, որ ամուսինը սպառնացել է սառը զենք կիրառել և փորձել է ճնշում գործադրել իր վրա: Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն, 2018թ. մարտի 15-ին կինը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ ամուսինը իր նկատմամբ բռնություն է գործադրել, սակայն հետագայում պարզվել է, որ բռնության զոհի դերում ոչ թե կինն է եղել, այլ նրա՝ ամուսինը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |