Դեսպան. ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում ՀՀ-ում իրադարձություններին

Դեսպան. ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում ՀՀ-ում իրադարձություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ հանդիպմանն ասել է, որ իր երկիրը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դեսպանը նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է զարգացնել երկու երկրի միջև գործակցությունը տարբեր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են ՀՀ-ում հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտներում նախատեսվող բարեփոխումները, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործում, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցում և այլ հարցեր:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---