Ռևազյան. ՀՀ-ում, հնարավոր է, օդանավերի մասերի արտադրություն հիմնվի15 հուլիսի 2019 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ներդրողների հետ քննարկվում է Հայաստանում օդանավերի մասերի արտադրման և վերանորոգման գործարան բացելու հարցը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա հավելել է, որ եթե ստացվի, ապա խոսք կգնա 1000-ից ավելի աշխատատեղի մասին, հայտնում է Aysor.am-ը: Ռևազյանը նշել է նաև, որ Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն-տեխնիկական ուսումնարանը շատ վատ վիճակում է: «Եթե գաք մեր շենքը տեսնեք, կտխրեք, իրոք, շատ վատ վիճակում է», - ասել է նա: Նա նկատել է, որ ներդրողների հետ տարվում են աշխատանքներ, որպեսզի նրանք, հաշվի առնելով տարածաշրջանի համար ՀՀ կարևոր դերը, ներդրում կատարեն ոլորտում ուսումը խթանելու համար: «Համոզված չեմ, որ մեր ներդրողները հենց մեր ուսումնարանում ներդրումներ կանեն, կարող է ուզեն որպես մասնավոր սկսել: Դա բանակցություններից հետո պարզ կլինի, բայց մենք բանակցում ենք: Հետաքրքրություն կա օդաչուական դպրոց, նաև ինժեներների համար դպրոց բացելու տեսանկյունից», - ասել է Ռևազյանը: Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նաև ասել է, որՀՀ նոր ավիաուղիներ բերելու ամենամեծ խոչընդոտներից մեկը ՀՀ-ում ծախսերի բարձր լինելն է:Նա ընդգծել է, որRyanairև WizzAir ավիաընկերությունները համաձայնություն են տվել 2020 թվականին մուտք գործել ՀՀ, եթե օրենքում օդի գնի հետ կապված առաջարկվող փոփոխություններն արվեն և «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի նոր ուղղությունների համար իր սակագները վերանայել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |