Միրզոյան. ԱՄՆ-ն չպետք է ճնշի ՀՀ-ին՝ հակաիրանական պատժամիջոցներին միանալու համար, նման գին չենք կարող վճարել

Միրզոյան. ԱՄՆ-ն չպետք է ճնշի ՀՀ-ին՝ հակաիրանական պատժամիջոցներին միանալու համար, նման գին չենք կարող  վճարել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանում առկա իրավիճակին. նա նշել է, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա:

Միրզոյանը կարևորել է Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայասատանի 4 սահմանից երկուսը փակ են:

«Հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ մեկ այլ բարեկամ երկրի: Մենք կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգարվվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- նշել է Միրրզոյանը:

Նա նաև հայտնել է, որ Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:

«Մեր հարաբերությունները պետք է դիվանագիտական հռչակագրերի դաշտից տեղափոխվեն հստակ գործնկերային հարաբերությունների դաշտ: Անհրաժեշտ է կառուցել օրակարգ՝ ուղղված դեպի կոնկրետ նպատակների իրականացում»,- ասել է Միրզոյանը

Երախտագիտություն հայտնելով տարիների ընթացքում տրամադրված ամերիկայն օգնության համար՝ նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների աջակցությունը կարևոր է Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, ներդրումային, փորձի փոխանակման ոլորտներում, այլ նաև քաղաքական դաշտում: Ամերիկյան աջակցության հարցում, սակայն, ըստ խոսնակի, դեռևս առկա են շատ անելիքներ:

«Կարծիքներ կան, որ ԱՄՆ կարող է ավելի շատ աջակցել: Կան նաև կարծիքներ, որ դրա պատճառն է Հայաստանի հեղափոխության ներքաղաքական բնույթը»,- ասել է Միրզոյանը:

Պատասխանելով Լեռանին Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցին՝ ԱԺ նախագահը խնդիրը դիտարկել է մարդու իրավունքների դաշտում՝ կարևորրելով Լեռնային Ղարաբաղի բնակչության ընդգրկումը բանակցային գործընթացում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---