Միջգերատեսչական հանձնախումբը 1 տարում ազգային անվտանգության ռազմավարություն կմշակի

Միջգերատեսչական հանձնախումբը  1 տարում ազգային անվտանգության ռազմավարություն կմշակի

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով միջգերատեսչական հանձնախմբ կստեղծվի: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել են հանձնախմբի անհատական կազմը և գործունեության կարգը:

Հանձնախումբը կղեկավարի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Անվտանգության խորհրդի հավանությանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու համար:

Միջգերատեսչական հանձնախմբի կազմում կընդգրկվեն Կառավարության անդամները (բացառությամբ ՀՀ վարչապետի և փոխվարչապետերի), ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, ԶՈւ ԳՇ պետը, ՊԵԿ նախագահը, ԱԺ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՊՎԾ պետը, ԿԲ նախագահը, ԳԱԱ նախագահը, ՀՀ ԱԽ գրասենյակի ներկայացուցիչը։

 Ուշագրավ
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր
Միրզոյանը նշել է, որ պետությունն ու եկեղեցին անջատ են ու պետք է չխառնվեն իրար գործերին