Խոցելիությունն Instagram-ում թույլ է տալիս կոտրել աքաունթը 10 րոպեում16 հուլիսի 2019 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Կիբերանվտանգության հետազոտող Լաքսման Մուտիյան խոցելիություն է հայտնաբերել Instagram-ում, որը թույլ է տվել նրան 10 րոպեում հասանելի դարձնել ցանկացած աքաունթ: Այդ մասին նա գրել է Zero Hack բլոգում: Մուտիյան օգտվել է գաղտնաբառի վերականգնման համակարգի անկատարելիությունից: Գաղտնաբառը փոխելիս, օգտատերի սմարթֆոնին կամ էլփոստին թվային կոդ է ուղարկվում՝ հավաստիանալու համար, որ հենց ինքն է գաղտնաբառը փոխողը, գրում է Lenta.ru-ն: Փորձագետը ենթադրել է, որ եթե 1 մլն կոդ ուղարկվի, արդյունքում հնարավոր կլինի գուշակել իսկականը: Սակայն, երբ նա փորձել է դա կյանքի կոչել, պարզվել է, որ Instagram-ը սահմանափակում է հնարավոր հարցումների քանակը: Մուտիյան կարողացել է հաղթահարել սոցցանցի սահմանափակումն՝ օգտվելով կոդերի ուղարկման համար հազարավոր IP հասցեներից: Դրանց օգնությամբ նա ավելի քան 200,000 հարցում է ուղարկել 10 րոպեում՝ դա այն ժամանակն է, երբ սպառվում է օգտատերին ուղարկված կոդի գործողության ժամկետը: Հաքերը հաշվարկել է, որ Instagram-ում ցանկացած աքաունթ կոտրելու համար 5000 IP հասցե կպահանջվի, որոնցից 1 մլն հարցում պետք է ուղարկվի: Ըստ նրա, նման գրոհի համար ռեսուրսները կարելի է ձեռք բերել համեմատաբար փոքր գումարով՝ 150 դոլարով: Մասնագետը զգուշացրել է Facebook ընկերությանը, որն Instagram-ի սեփականատերն է, հայտնաբերված խոցելիության մասին: Facebook-ը շտկել է խոցելությունը և պարգևատրել մասնագետին 30,000 դոլարով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները |