Betcostruct-ը գործարկել է ձայնի միջոցով կառավարվող Hoory խաղային օգնականին (վիդեո) 23 հուլիսի 2019 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Հայկական Betcostruct ընկերությունը հուլիսի 16-ին Ամստերդամում կայացած iGB Live էքսպոյի ընթացքում գործարկել է HOORY ձայնային օգնական ֆունկցիան, որը բուքմեյքերական ոլորտում խիստ նորարարական մոտեցում է: Hoory-ն կոչված է օգնելու խաղադրույքներ կատարելու, սպորտային վիճակագրությունների մասին տեղեկանալու և օպերատորի կայքում որոնումներ անելու: Վերծանելով օգտատիրոջ ձայնը, Hoory-ն կատարում է իրեն տրված հրամանները: «Ժամանակն է խաղային փորձը վստահել այս նորարարական տեխնոլոգիային և թույլ տալ Hoory-ին առցանց կազինոյի հետ փոխգործողությունը տեղափոխել այլ մակարդակ»,- նշել է Betconstruct-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Վիգեն Բադալյանը: Ամստերդամում ներկայացվել է Hoory-ի փորձնական տարբերակը, որը ներկայումս հասանելի է VBET-ի պաշտոնական կայքում: Betconstruct-ի հյուրերը հնարավորություն են ունեցել առաջինը խոսելու Hoory-ի հետ, խնդրել նրան խաղադրույքներ կատարել և ծանոթացել վերջինիս ստեղծման պատմությանը՝ նրա իսկ բառերի միջոցով: Առաջիկայում Hoory-ն կընդլայնի իր հնարավորությունները՝ նախկին խոսակցությունների հիման վրա նախապես օգտատիրոջ հրամանները կռահելու և նրան հեշտությամբ օպերատորի կայքում ղեկավարվելու հարցում օգնելու նպատակով: iGB Live էքսպոյի ընթացքում, ի թիվս Hoory-ի, Betcostruct ընկերությունը ներկայացրել է ավելի քան 30 պրոդուկտ՝ ներառյալ 5000-ից ավելի խաղով, մրցանակակիր սպորտսբուք հավելվածը՝ իր հաճախորդների հետ հարաբերությունների և ռիսկերի կառավարման համակարգերով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |