ԼՀԿ-ի օրինագիծը․ Փոխհատուցել III խմբի հաշմանդամություն ունեցող զինվորներին

ԼՀԿ-ի օրինագիծը․ Փոխհատուցել III խմբի հաշմանդամություն ունեցող զինվորներին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է փոխհատուցել 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին:

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում:

Հաշվի առնելով հիմնադրամի գործունեության նպատակը, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու դեպքերի ավելի մեծ ծավալի հատուցման կարևորությունը, ներկայացվել է օրենսդրական փոփոխության նախագիծ, համաձայն որի՝ առաջարկում ենք հատուցում նախատեսել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով:

Նշվում է, որ այս պահին հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կազմում են մոտ 17 մլրդ դրամ, իսկ 2.5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1.2 մլրդ դրամ:

«Հետևաբար, նախագծով առաջարկվող փոփոխությունը չի վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությանը: Ավելին, օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը նույնպես նախատեսում է շահառուների այլ շրջանակի և հատուցումների ավելացնում՝ կախված ֆինանսական գործունեության արդյունքներից», - ասված է նախագծում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---