ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Rakuten Viber-ի համատեղ նախագիծը` սոցցանցում հայերենը խրախուսելու համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու  Rakuten Viber-ի համատեղ նախագիծը` սոցցանցում հայերենը խրախուսելու համար

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Rakuten Viber-ի հետ համատեղ նախագիծ՝ ուղղված սոցիալական ցանցերում հայերենով հաղորդակցումը խթանելուն:

Ֆեյսբուքյան ուղերձում Ռալֆ Յիրիկյանը վերահաստատել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կարևորում է հայերենի կիրառումն առօրյա հաղորդակցության մեջ՝ թե կարճ հաղորդագրություններում (SMS), թե սոցիալական ցանցերում՝ հաշվի առնելով այն, որ լեզուն ազգային ինքնության կարևոր մաս է:

Մասնավորապես՝ տարիներ առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջինն է սկսել իր բաժանորդներին ուղարկել հայատառ SMS-ծանուցումներ: Այժմ, երբ սոցիալական ցանցերը գնալով ավելի ու ավելի են զարգանում, հայերեն գրելն այլևս բավարար չէ: Չէ՞ որ մարդիկ տարբեր հավելվածներում շփվում են ոչ միայն գրելով, այլև՝ հաճախ պիտակներ (ստիկերներ) ուղարկելով:

«Սոցիալական ցանցերում ատիկերներն օգտագործվում են զգացմունքներ արտահայտելու կամ տպավորություններ կիսելու համար: Ուշադրություն դարձրե՛ք և ինքներդ էլ կհամոզվե՛ք, թե որքան հաճախ եք օգտագործում լատինատառ ստիկերները. OK, OMG, Oooops, և այլն … Դրանք համատարած են և հասկանալի՝ աշխարհի ցանկացած կետում: Բայց արդյո՞ք դրանք արտահայտում են մեր ազգային առանձնահատկությունները, արդյո՞ք դրանք արտահայտում են հայախոս մարդու հարուստ ներաշխարհը, հային բնորոշ՝ զգացմունքների ու հարաբերությունների ամբողջ ջերմությունը, մեր հայրենիքի գույներն ու երանգները: Որքա՜ն լավ կլիներ, եթե դրանք լինեին հայերեն», - նշել է Յիրիկյանը:

Բաց աղբյուրների համաձայն՝ Հայաստանում ամենաօգտագործվող հավելվածը Viber-ն է: Այս հանգամանքը հաշվի առնելով, որպես սոցիալական հարթակներում ազգայինը խրախուսող ընկերություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Viber-ի հետ համատեղ իրականացրել է ևս մեկ կարևոր քայլ՝ համացանցում մարդկանց շփումը հայերեն դարձնելու ուղղությամբ:

«Այսօր՝ Viber-ի հետ միասին գործարկում ենք հայկական ստիկերնեը: Ինչու՞ չասել «Բարև»՝ Hello-ի փոխարեն, ինչու՞ չլինի հայկական կերպար, ինչու՞ Good night, այլ ոչ թե՝ գեղեցիկ «Բարի գիշեր», ինչու՞ սերը չխոստովանել հայերենով…»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն իր ուղերձում:

Սոցիալական ցանցերի օգտատերերին ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Viber-ը մաղթում են ուրախ և հաճելի ամառային շփումներ՝ հորդորելով երեք ամիս անվճար ներբեռնել ու օգտագործել հայեցի պիտակներ (ստիկերներ) ու վայելել հայերենը Viber հավելվածում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---