ՀՔԾ. BBC-ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն չի տրամադրվել 8 օգոստոսի 2019 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ BBC-ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն չեն տրամադրել: «Ավելին, դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն հուլիսի 9-ին ՀՔԾ-ից նրանց պատասխանվել է, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության շահերից ելնելով», - ասել են ՀՔԾ-ից Ավելի վաղ բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը Մարտի 1-ի գործի քննության վերաբերյալ հրապարակման մեջ պնդել էր, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել: Ըստ այդ փաստաթղթերի, մասնավորապես, քննությունը կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ով հայտնի է Օգանովսկի մականվամբ, և որ գործում որպես առանցքային դերակատարներ հանդես են գալիս նաև Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև այդ օրերին մեծ ազդեցություն ունեցող երկու պատգամավոր-գործարարներ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Սամվել Ալեքսանյանը, հաղորդել էր BBC-ն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |