Գրիգորյանն ու Պատրուշևը քննարկել են ՌԴ և ՀՀ սերտ գործակցությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում13 օգոստոսի 2019 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարԱրմեն Գրիգորյանը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Երևանում քննարկել են երկու երկրների ազգային և տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունները, հայտնում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը: «Պատրուշևը կարևորել է ՀՀ և ՌԴ սերտ գործակցությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նշվել է, որ այդ խնդիրները կարևոր են երկու պետությունների կայուն զարգացման, ինչպես նաև ահաբեկչությոն և ծայրահեղականության դեմ պայքարելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Քննարկվել է ՌԴ և ՀՀ ԱԽ աշխատակիցների, իրավապահ մարմինների, ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների փոխգործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև առևտրատնտեսական հարաբերություններին: Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վիճակի մասին: Քննարկվել է նաև երկկողմ համագործակցությունը ԵՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ ԳՎ հարթակում: Կողմերն ամփոփել են հայ-ռուսական խորհրդակցություններն անվտանգության հարցերի շուրջ, որտեղ քննարկվել են երկու երկրների ազգային և տեղեկատվական անվտանգությունից բխող փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |