Facebook-ը խոստովանել է՝ գաղտնալսել է օգտատերերի խոսակցությունները![]() 14 օգոստոսի 2019 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Facebook կոնցերնն օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար: Այդ փաստը սոցցանցի ներկայացուցիչները խոստովանել են հայտարարության մեջ: Ըստ սոցցանցի ներկայացուցիչների, օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումն ու ձայնագրումը տեղի է ունեցել միայն նրանց համաձայնությամբ և այլևս չի կիրառվում սոցցանցում, գրում է Deutsche Welle-ն Bloomberg-ի վրա հղումով: «Ինչպես Google-ն ու Apple-ը, մենք ևս կասեցրել ենք օգտատերերի աուդիոխոսակցությունների վերծանումը մոտ մեկ շաբաթ առաջ»,-ասվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ: Ըստ փաստաթղթի, Messenger-ի չաթից անանուն աուդիոհաղորդագրությունների վերծանման օգնությամբ ընկերությունը ստուգել է իր ռոբոտ ծրագրի արդյունավետությունը: Միևնույն ժամանակ, ձայնային հաղորդագրությունների վերծանմամբ զբաղվող ընկերության աշխատակիցները հայտարարել են Bloomberg-ին, որ իրենց հայտնի չի եղել ոչ ձայնագրությունների ծագումը, ոչ վերծանման նպատակները: Որոշ դեպքերում դրանք անձնական բնույթի խոսակցություններ էին, անպարկեշտ բառապաշարով, ասվում է հաղորդագրության մեջ: Մինչդեռ Facebook-ը չէր իրազեկել իր օգտատերերին, որ իրենց խոսակցությունների ձայնագրությունները կարող են երրորդ անձանց ձեռքերում հայտնվել: 2018-ի ապրիլին Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը օգտատերերի գաղտնալսման մասին խոսակցություններն անվանել էր «դավադրության տեսության» դրսևորում: «Մենք դրանով չենք զբաղվում»,-ասել էր Ցուկերբերգը: 2019-ի հուլիսին ընկերությունը տուգանվել է 5 մլրդ դոլարով՝ անձնական տվյալների պաշտպանության կանոնները խախտելու համար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |