ՔԿ. «Լիդիանը» պարտավորվում է բաց չթողնել հանքից չմաքրված ջրերը շրջակա միջավայր21 օգոստոսի 2019 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն կրկին հրապարակել է Ամուլսարի շահագործման մասին համալիր փորձաքննության վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը՝ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ: Նշվում է, որ Ընկերությունը ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր: Ընկերությունն ընդհանուր առմամբ ընդունում է ELARD միջազգային փորձագիտական խմբի այն եզրահանգումները, որոնք վերաբերում են Ամուլսարի Ծրագրի՝ Սևանա լճի և Ջերմուկի տարածքում տարբեր ջրային ռեսուրսների նկատմամբ ազդեցության բացակայությունը, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը: Նշվում է, որ ընդերքօգտագործման իրավունքի ստացման պահից սկսած Ընկերությունը որդեգրել է ակտիվ և ճկուն քաղաքականություն ամբողջությամբ կառավարելի դարձնել Ամուլսարի ծրագրի հետ կապված ստորգետնյա և մակերևույթային ջրերի վրա հավանական ազդեցության ռիսկերը՝ միաժամանակ ողջունելով այն փաստը, որ «ELARD» միջազգային փորձագիտական խմբի կողմից ընդhանուր առմամբ դրական է գնահատվել Ընկերության կողմից կիրառման ենթակա բնապահպանական մեղմացման միջոցառումները: Սույնով ընկերությունը կրկին վերահաստատում է, որ ծրագրի իրականացման ժամանակահատվածում հավանական բնապահպանական ռիսկերը ամբողջությամբ կվերահսկվեն Ընկերության կողմից՝ նախկինում ներկայացված ծրագրերին համապատասխան: Օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը:Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։ Եզրակացության մեջ ասվում է, որԱմուլսարի հանքը չի ազդի Ջերմուկի ջրերի և Սևանի վրա: Միջնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիան Արմենիայի» կողմից ներկայացված մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, սակայն առաջարկել է լրացուցիչ միջոցներ, և շեշտել, որ եթե այդ միջոցառումներն իրականացվեն բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |