ԶԼՄ. Apple-ը սեպտեմբերին 3 նոր iPhone կներկայացնի

ԶԼՄ. Apple-ը սեպտեմբերին 3 նոր iPhone կներկայացնի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին Apple-ը iPhone-ի 3 նոր մոդել կներկայացնի, հայտնում է Bloomberg-ն իրազեկ աղբյուրների վրա հղումով: Խոսքը սմարթֆոնների նոր Pro iPhone շարքի մասին է: Նոր մոդելները կփոխարինեն iPhone XS, iPhone XS Max և iPhone XR-ին:

Բացի այդ, ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ ներկայացնել թարմացված iPad Pro, Apple Watch-ի նոր մոդելը և արդիականացված MacBook Pro-ն: Վերջինը Apple-ի ամենամեծ նոութբուքը կդառնա 2012-ից՝ թարմացված տարբերակը կթողարկվի վերջին 3 տարում առաջին անգամ, գրում է «Վեդոմոստին»:

Ըստ պարբերականի տեղեկությունների, կներկայացվեն նաև աքսեսուարների նոր մոդելներ, այդ թվում AirPods և HomePod: Ընկերությունը կթարմացնի ծրագրային ապահովումը Apple TV, Mac и Apple Watch մոնիտորների, Apple TV + video и Apple Arcade ծառայությունների համար:

Ինչպես նշում է գործակալությունը, Apple-ը հուսով է, որ նոր ապրանքների մուտքը շուկա կնպաստի վաճառքների աճին 2019-ին վերջին եռամսյակում և տոների շրջանում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---