Չինաստանում հարձակվել են դպրոցի վրա. 8 երեխա է սպանվել

Չինաստանում հարձակվել են դպրոցի վրա. 8 երեխա է սպանվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին չինական հիվանդանոցում 8 երեխա է մահացել՝ Գիտելիքի օրը նրանց մի տղամարդ է դանակահարել: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին Բայանպին քաղաքում, տեղի ժամանակով մոտ 8:00-ին: Տղամարդը հարձակվել է կրտսեր դասարանների աշակերտների վրա և դանակահարել նրանց:

Ոստիկանությունը նույն օրը ձերբակալել է հանցագործին՝ դա 40-ամյա տեղաբնակ Յու անունով տղամարդ է եղել: Այժմ նա կալանքի տակ է, գրում է Lenta.ru-ն South China Morning Post-ի վրա հղումով:

Պարբերականը հղում է կատարում տեղական ԶԼՄ-ներին, որոնց համաձայն տղամարդը նախկինում դատապարտված է եղել մահափորձի համար: Ոստիկանությունը դա դեռ չի հաստատել:

Այժմ 2 ողջ մնացած երեխաները Էնշիի կենտրոնական հիվանդանոցում են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---