Ucraft-ը ՀՀ-ում նորարար դիզայնի կոնֆերանս է կազմակերպում 4 սեպտեմբերի 2019 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Ucraft-ը՝ yerevantropics-ի հետ համատեղ, Երևանում կազմակերպում է Հայաստանի ամենամեծ դիզայն-նախագիծը՝ Ջամփ դիզայն կոնֆերանսը: Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 15-ին՝ ՀԲԸՄ-ի շենքում: Կոնֆերանսը միտված է զարգացնել Հայաստանի և տարածաշրջանի դիզայնի ոլորտը՝ հիմնվելով միջազգային դիզայնի, UX-ի և AI-ի փորձի փոխանակման վրա։ Այսպիսով, Farfetch-ի, PicsArt-ի, Google-ի, Studio Dumbar-ի, Mail.ru-ի, Device-ի և ոլորտի այլ ներկայացուցիչներ կկիսվեն ժամանակակից դիզայնի զարգացումների մասին իրենց պատկերացումներով: Նախատեսված են նաև մի շարք ելույթներ՝ հայերենով, ռուսերենով և անգլերենով, ինչպես նաև քննարկումներ՝ դիզայնի, տեխնոլոգիաների և լայֆսթայլի վերաբերյալ, որից հետո հարցուպատասխան է նախատեսված: Մասնակցությունը վճարովի է: Գրանցվելու համար պետք է մինչև սեպտեմբերի 5-ը լրացնել համապատասխանհայտը։ Միջոցառման ամբողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում արվեստի զարգացմանը, մասնավորապես՝ սթրիթ-արտի։ Այդ նպատակով Ucraft պատրաստի վեբկայքերի խանութում՝ Մոսկովյան 28 հասցեում, հասանելի կլինեն համապատասխան ներկեր և աերոզոլներ բոլոր ցանկացողների համար։ Տեղերը սահմանափակ են։ Մասնակցության հաստատումը դիմողները կստանան էլ.փոստով։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ միջոցառման ֆեյսբուքյան էջում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |