Քոչարյան. Պուտինը կմասնակցի ՀՀ-ում կայանալիք ԵՏՄ նիստին

Քոչարյան. Պուտինը կմասնակցի ՀՀ-ում կայանալիք ԵՏՄ նիստին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցեն ԵՏՄ անդամ երկրների բոլոր ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Վերջերս նիստ է անցկացվել և եղել է կոնսենսուս, որ բոլոր անդամ պետությունների ղեկավարները պետք է ներկա լինեն այդ նիստին, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվել, որ դեռ չի հաստատվել Պուտինի մասնակցությունը` Քոչարյանը պատասխանել է, որ խնդիրն այն է, որ ՌԴ նախագահը ոչ թե հյուր է, այլ մասնակից. «Մարդիկ իրենք են որոշել անցկացնել այդ նիստը, ինչպես պետք է չգան։ Այո, այդ օրերին լինելու է նաև կոնֆերանս, և մենք ունենք հրավիրվածներ, օրինակ` Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարները»,-ասել է Քոչարյանը։

ՀՀ փոխարտգործնախարարը հայտնել է նաև, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում կայանալիք նիստի ժամանակ է Սինգապուրի և ԵՏՄ-ի միջև համաձայնագրի ստորագրմանը պատրաստվելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---