Մինաս Ավետիսյանի որմնանկարը տեղափոխվել է ու ամբողջովին կվերականգնվի 5 սեպտեմբերի 2019 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Նշանավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը ապամոնտաժվել է և տեղափոխվել նկարչի՝ Ջաջուռ գյուղում գտնվող տուն-թանգարան՝ վերականգնման նպատակով: Այս մասին, «Նոնովստի-Արմենիա»-ի հաղորդմամբ, հայտարարել է նկարչի որդին՝ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի ղեկավար Արման Ավետիսյանը: Գյումրիի լքված գործարաններից մեկի պատին գտնվող հայտնի «Գիշեր» որմնակարի վերականգման առաջին շրջանը տևել է 8-10 օր։ Որմնակարը ամբողջությամբ վերականգնել հնարավոր կլինի Իտալիայից հրավիրված փորձագետի օգնությամբ 17 օրվա ընթացքում: «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների ամբողջական վերականգնման համար կծախսվի $23 հազար: Նախագիծը կյանքի կկոչվի հանրային աջակցության շնորհիվ: Ավետիսյանի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարներն ստեղծվել են 1973 թվականին, երկու աշխատանքներն էլ վնասվել էին 1988 թվականի երկրաշարժից հետո: Մինաս Ավետիսյանը հայ հայտնի որմնանկարիչ է, արվեստի և մշակույթի գործիչ: Հեղինակել է 500-ից ավել կտավներ, 20 մեծ որմնանկարներ և տասնյակ դեկորացիաներ՝ թատերական ներկայացումների համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում |