ԱԳ նախարարը մեկնաբանել է Պուտինի՝ Քոչարյանին այցելելու հավանականությունը

ԱԳ նախարարը մեկնաբանել է Պուտինի՝ Քոչարյանին այցելելու հավանականությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա ԵՏՄ գագաթնաժողովը, որին կմասնակցեն անդամ պետությունների ղեկավարները: Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ սպասում են բոլոր գործընկեր երկրների ղեկավարներին և չկա որևէ խնդիր, որը կարող է արտառոց իրավիճակ ստեղծել գագաթաժողովին նախապատրաստման համար։

«Վստահ եմ, որ անցկացնելու ենք շատ արդյունավետ գագաթնաժողով և հայ-ռուսական միջպետական հարաբերությունները միայն շահելու են այդ գագաթնաժողովից»,- նշել է ԱԳՆ ղեկավարը:

Հարցին՝ կա արդյոք հավանականություն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն կհայտնի այցելել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,Մնացականյանն արձագանքել է.

«Այդ «եթե» կոնտեքստն ինձ որևէ կերպ չի հրապուրում մեկնաբանելու, թե եթե այնպես, ուրեմն ինչպես։ Մենք պատրաստվում ենք գագաթնաժողովին, և երկու կողմից կա հստակ նպատակ՝ խորացնելու առկա օրակարգը և հարաբերությունները»։

Հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվելիք ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ՌԴ ղեկավարի մասնակցությունը սեպտեմբերի 5-ին հաստատել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ նիստ է անցկացվել և եղել է կոնսենսուս, որ բոլոր անդամ պետությունների ղեկավարները պետք է ներկա լինեն, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---