Չուգասզյան. Փաշինյանի հետ խոսել ենք հակահեղափոխական ռևանշի վտանգի մասին

Չուգասզյան. Փաշինյանի հետ խոսել ենք հակահեղափոխական ռևանշի վտանգի մասին

PanARMENIAN.Net - «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ղեկավար անդամ Գարեգին Չուգասզյանը, անդրադառնալով սեպտեմբերի 5-ին իր և Ժիրայր Սէֆիլյանի հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է, որ հանդիպման նպատակն էր քննարկելու հայաստանյան քաղաքական իրավիճակը: Նա հավելել է, որ տեղի ունեցած հանդիպումն արտառոց չէր, ավելին՝ հանդիպումներն առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու։

Ըստ Չուգասզյանի, ամենակարևորն, ինչ մասին խոսել են Փաշինյանի հետ, հակահեղափոխական ռևանշի վտանգն է:

«Մենք տեսնում ենք, որ ռևանշի ուժերը, որոնք, իհարկե, դեռ առանձին վտակներ են, փորձում են կոնսոլիդացվել արդեն նոր դրոշի տակ՝ իրենց առաջ դնելով նոր գաղափարախոսական խնդիր: Սա մտահոգում է մեզ: Նրանք կարող են հեղափոխական արդյունքների արագությունից չբավարարված միամիտ մարդկանց դժգոհությունն օգտագործել և տանել դեպի հակահեղափոխական ռևանշի», - նշել է Գարեգին Չուգասզյանը, ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, նար, որ Նիկոլ Փաշինյանին նրանք ներկայացրել են նաև այլ մտահոգություններ, որոնք քաղաքական ուժն ունի. ինքնիշխանության խնդիր, Արցախյան հիմնահարց, բնապահպանական խնդիրներ, դատաիրավական ռեֆորմներ և այլն

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---