«Իմ քայլը» դեմ է քվեարկել հանքերում 10% բաժին ունեցողների բացահայտումը քննարկելուն

«Իմ քայլը» դեմ է քվեարկել հանքերում 10% բաժին ունեցողների բացահայտումը քննարկելուն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել մի նախագիծ, որի ընդունման դեպքում հնարավոր կլիներ բացահայտել հանքերի իրական սեփականատերերին՝ անկախ նրանց սեփականության բաժնից։ Ներկայում ՀՀ օրենսդրությամբ բացահայտման են ենթակա 10 տոկոս և ավելի մասնաբաժին ունեցողները։

Այդ հարցը, սակայն, բացասական եզրակացության էր արժանացել ԱԺ տնտեսական հանձնաժողովում, ինչը նշանակում է, որ ԱԺ լիագումար քննարկման ընդգրկվելու համար պետք է քվեարկվեր, հայտնում է Shantnews-ը:

Իմքայլական պատգամավորները, սակայն, դեմ են սրան։ Մասնավորապես, տնտեսական հանձնաժողովի անունից Հայկ Գևորգյանը հայտարարել է, որ նախագծին պետք է դեմ քվեարկել, քանի որ այս պահին այն ժամանակավրեպ է։ Պատգամավորը բացատրել է, որ ներկայում պատրաստվում է հանքերի 10 տոկոս և ավելի մասնաբաժին ունեցողների ցուցակը․ եթե դա բավարար չլինի, իրենք պատրաստ են հետագայում նորից անդրադառնալ այս հարցին։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցրել է՝ այսինքն, ուզո՞ւմ եք սա «մարսվի», և միայն դրանից հետո ճշտվեն հետագա քայլերը։ Գևորգյանը հաստատել է։ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ ավելացրել է, որ եթե 10 տոկոսի շեմը հանվի, ապա այդ ամբողջ տեղեկատվությունը մշակելը լուրջ վարչական ծախսեր կավելացնի։

Չնայած ԼՀԿ պատգամավորների ընդդիմանալուն՝ իմքայլականները դեմ են քվեարկել և նախագիծը դուրս է մղվել օրակարգից՝ առանց քննարկման։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---