Սերժ Սարգսյանի եղբայր Լևոնի հանդեպ երկրորդ կալանքի որոշում է կայացվել

Սերժ Սարգսյանի եղբայր Լևոնի հանդեպ երկրորդ կալանքի որոշում է կայացվել

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Այս մասին է հայտնում «Հայկական ժամանակը»։

Լևոն Սարգսյանը մեղադրվում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի իրականացման ընթացքում ենթակապալառու կազմակերպությունների ընտրության հարցում հանցավոր սխեմայի ներդրման մեջ։ Ըստ մեղադրանքի, նա իրական ազդեցություն է ունեցել ծրագրում $250 մլն արժողության շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում։ Նա օգտագործել է այն ենթակապալառոըւների ընտրության հարցում ու նրանցից մեկի տնօրենմից պահանջել է շահույթի 50%-ը։

Սարգսյանը հետախուզման մեջ է, նա մեղադրվում է նաև ապօրինի հարստացման մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---