Քոչարյանը կմնա կալանքի տակ

Քոչարյանը կմնա կալանքի տակ

PanARMENIAN.Net - Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ առաջին ՍԴ՝ սեպտեմբերի 4-ի որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու և ընտրված խափանման միջոցն անհապաղ վերացնելու համար։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է 2019-ի հունիսի 25-ին. դատարանի այս որոշմամբ՝ Քոչարյանը չորրորդ անգամ կկալանավորվի:

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին հրապարակել էր Բարձր դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ կայացրած որոշումը։ ՍԴ-ն Մարտի 1-ի գործով, քննելով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, հակասահմանադրական էր ճանաչել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը։ Քրեական դատավարության մասին օրենսգրքի՝ հակասահմանադրական ճանաչված՝ 35-րդ հոդվածն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։ Դատարանը, միևնույն ժամանակ, սահմանադրական էր ճանաչել Քրեական դատավարության մասին օրենսգրքի 135-րդ հոդվածը, որը վերաբերում էր խափանման միջոց կիրառելու հիմքերին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---