Գորգիսյան. Թովմասյանի լիազորությունների դադարեցումը չպետք է քաղաքական որոշում լինի![]() 18 սեպտեմբերի 2019 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը մեկնաբանել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու` «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը, այն որակելով ՍԴ-ի շուրջ «հորինված և մտացածին ճգնաժամ» լուծելու փորձ: Պատգամավորը նշել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ չի եղել և չկա, իսկ ՍԴ դատավորի հրաժարական պահանջելը պետք է հիմնավորված լինի: «Ցավում եմ, որ մեր քաղաքական մեծամասնությունը չի տիրապետում իրավիճակին և չի հասկանում, թե երկրում ինչ է կատարվում»,- ասել է Գորգիսյանը: Պատգամավորի խոսքով՝ Սահմանադրությամբ ասվում է, թե որ պարագայում Ազգային ժողովը կարող է դիմել ՍԴ-ին՝ ՍԴ անդամին պաշտոնից հեռացնելու մասին: «ՍԴ-ն պետք է որոշում կայացնի՝ հանո՞ւմ է անդամին, թե՞ ոչ։ Որոշումը մեզ տալուն պես՝ մենք գնահատական կտանք, բայց պնդում եմ, որ դա չպետք է լինի քաղաքական որոշում։ Եթե մենք հասնենք այնտեղ, որ քաղաքական դրդապատճառներով պետք է դատավորներ փոխվեն, ուրեմն մենք շատ հեռու կգնանք ժողովրդավարությունից»,- նշել է պատգամավորը: Սեպտեմբերի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց էր սկսել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |