ԱՄՆ Կոնգրեսը Թրամփի իմպիչմենտի գործընթաց է սկսում25 սեպտեմբերի 2019 - 11:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին: Այդ մասին ասվում է Փելոսիի Twitter-ի միկրոբլոգում: «Ներկայացուցիչների պալատը պաշտոնական հետաքննություն է սկսում իմպիչմենտի շրջանակում: Ես հրահանգում եմ մեր 6 կոմիտեներին սեփական հետաքննությունն անցկացնել»,-ասել է Փելոսին, գրում է «Դոժդոը»: Նա պարզաբանել է, որ Ներկայացուցիչների պալատը կքննարկի այն հարցը, թե արդյոք Թրամփը դիմել է Ուկրաինայի օգնությանը Ջո Բայդենի դեմ հետաքննության հարցով, որը Դեմոկրատական կուսակցությունից 2020-ի նախագահական ընտրությունների հավանական թեկնածուն է: Ըստ Փելոսիի, նախագահի գործողությունները խախտում են Սահմանադրությունը: Նա հավելել է, որ ոչ ոք չի կարող վեր լինել օրենքից: Թրամփն իր հերթին դա վհուկների որս է անվանել: «Այսպիսի կարևոր օր ՄԱԿ-ում, այդպիսի մեծ աշխատանք և մեծ հաջողություն: Եվ դեմոկրատները միտումնավոր որոշել են փչացնել և հեղինակազրկել դա վհուկների որսի մասին իրենց նորությունով: Դա վատ է մեր երկրի համար: Նրանք նույնիսկ չեն տեսել Զելենսկու հետ խոսակցության վերծանումը»,-գրել է Թրամփը: Իմպիչմենտի արարողության ժամանակ Ներկայացուցիչների պալատը պետք է քվեարկի նախագահի դեմ մեղադրանքների վերաբերյալ: Դրանից հետո այն պետք է արժանանա Սենատի երկու երրորդի հավանությանը: Սենատում մեծամասնությունը Հանրապետական կուսակցությանն է: Ավելի վաղ Թրամփը հավանություն էր տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր հեռախոսազրույցի վերծանմանը, որը տեղի է ունեցել 2019-ի հուլիսին: Ըստ ԶԼՄ-ների, խոսակցության ժամանակ ԱՄՆ նախագահը խնդրել է Զելենսկուն հետաքննություն սկսել Ջո Բայդենի որդու՝ Հանթերի առնչությամբ, որը կապ ունի ուկրաինական Burisma Holdings գազի ընկերության հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |