Վերաքննիչն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը 1 հոկտեմբերի 2019 - 16:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, առանց քննության է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը։ Վերաքննիչը գտել է, որ առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ, հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Հիմք ընդունելով ՍԴ որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը։ Սեպտեմբերի 19-ին պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն որ Արամ Օրբելյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ։ Բացի այդ, օրերս առաջին ատյանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |