Ռուբինյան. Ալիևի պատասխանն ապացուցում է՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորում չեն ուզում

Ռուբինյան. Ալիևի պատասխանն ապացուցում է՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորում չեն ուզում

PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղը Ադրբեջան է ու չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ», հայտարարել է, որ Ալիևի պատասխանն ապացուցում է, որ Բաքուն հակամարտության խաղաղ հանգուցալուծում չի ուզում:

«Ալիևի պատասխանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ, ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը կառուցողական չէ և չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ կա բանաձև, որը հակամարտության հանգուցալուծման միակ բանաձևն է, և Ադրբեջանը չի ընդունում դա և շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը։

«Մեր ԱԳՆ-ն արդեն մեկնաբանել է, որ Հայաստանը հանգուցալուծումը տեսնում է այն տրամաբանությամբ, որը ՀՀ վարչապետը ներկայացրել է ՄԱԿ-ի ամբիոնից»,- հավելել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---