iPhone 11-ի արտադրությունն ավելացրել են մեծ պահանջարկի պատճառով

iPhone 11-ի արտադրությունն ավելացրել են մեծ պահանջարկի պատճառով

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը խնդրել է մատակարարներին 10%-ով, կամ 8 մլն հատով ավելացնել iPhone 11-ի արտադրությունը, հայտնում է Nikkei Asian Review-ն իր աղբյուրների վրա հղումով:

«Այս աշունը ավելի ծանրաբեռնված եղավ, քան մենք ենթադրում էինք: Նախկինում Apple-ը բավականին պահպանողական էր պատվերների հարցում»,-նշել է գործակալության զրուցակիցը, որը ծանոթ է իրավիճակին:

Ինչպես նշում է Nikkei Asian Review-ն, Apple-ի նոր բյուջետային սմարթֆոնն ավելի մեծ պահանջարկ ունեցավ, քան ակնկալվում էր: Դա հաստատում է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկի ռազմավարության հաջողությունը, որի առանցքում գնորդներին առավել մատչելի սմարթֆոններով գրավելն է թուլացող տնտեսության ֆոնին, գրում է «Վեդոմոստին»:

Սեպտեմբերին Apple-ը 3 նոր iPhone ներկայացրեց՝ iPhone 11, iPhone 11 Pro և վերջինիս մեծ տարբերակը՝ iPhone 11 Pro Max:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---