«Արմաթ» կրթական ծրագիրը կարտահանվի Հնդկաստան, Եթովպիա և Աֆղանստան 7 հոկտեմբերի 2019 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին հոբելյանական Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդեսի բացման արարողությունից անմիջապես հետո ցուցահանդեսի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվել է Արմաթ կրթական ծրագիրը Հնդկաստան արտահանելու մասին պայմանագիր։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 280-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 7500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և BattleLab India Pvt LTD ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար և սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը, ստորագրելով վերոնշյալ փաստաթուղթը, շեշտել են կրթական ոլորտում միջազգային նման համագործակցության կարևորությունը, ասվում է Արմաթ կրթական ծրագրի պաշտոնական կայքում։ Նույն օրը ցուցահանդեսի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հուշագիր է ստորագրել Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Յադեթեի հետ՝ Եթովպիայում 51 Արմաթ լաբորատորիաների ներդրման վերաբերյալ, հայտնում է Shantnews.am-ը: Դրան հետևեց Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմեդ Հաշիմի հետ ԱՏՁՄ հուշագիրը՝ Աֆղանստանում ևս նմանատիպ նախագիծ ունենալու պատրաստակամության մասին։ Հոկտեմբերի 7-ին Մերգելյան ինստիտուտի Երևան Էքսպո կենտրոնում տեղի է ունեցել ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդեսի բացման արարողությունը։ Վերջինիս ներկա էին 2019.-ին Ֆորբս ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» (World’s Best Regarded Companies) ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ Infosys ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին և ԱՄԷ Mubadala ներդրումային ընկերության ղեկավար կազմը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |