// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԴիջիՔաղաք՝ Երևանում. Digitain-ը ստարտափերի համար համալիր է կառուցում

ԴիջիՔաղաք՝ Երևանում. Digitain-ը ստարտափերի համար համալիր է կառուցում

PanARMENIAN.Net - Digitain-ը Երևանում մեծ համալիր է կառուցում՝ ԴիջիՔաղաք (DigiTown), որի մի մասն արդեն պատրաստ է: Իսակովի 11 հասցեում գտնվող համալիրում մի առանձին շենք կհատկացվի ստարտափ-ընկերություններին, որոնք ուզում են զարգանալ Հայաստանում, տարածաշրջանում կամ ասիական երկրներում: Խոսքն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ստարտափերի մասին է: Լինելով կամուրջ Ասիայի ու Եվրոպայի միջև, ՀՀ-ն գայթակղիչ պայմաններ է առաջարկում նմանատիպ նախագծերի իրականացման համար:

Շենքը, որտեղ իր գործունեությունն է ծավալում Digitain-ը, արդեն կառուցված է ու հանձնվել է շահագործման, իսկ այն մեկի շինարարությունը, որը պետք է հատկացվի ստարսափ-ընկերություններին, նախատեսում են ավարտին հասցնել առաջիկա 3 տարվա ընթացքում:

Digitain-ում պատրաստ են աջակցելու միջազգային ստարտափերին միգրացիոն, հարկային հարցերում և այն ամենում, ինչի կարիքը կլինի: Ասում են՝ սփյուռքում գործող ընկերությունների համար սա ևս Հայաստան վերադառնալու լավ հնարավորություն է: Նախագծի հեղինակները նշում են՝ ՀՀ-ում ստարտափը զարգացնելը հարմար է: Պատճառներից մեկը, օրինակ, այն է, որ մինչև 30 աշխատատեղ ունեցող կազմակերպություններն արտոնություն ունեն՝ 0% շահութահարկ և 10% եկամտահարկ: Բացի այդ, հարկային բեռը երկրում կազմում է ՀՆԱ-ի 23.4%–ը, ինչն ավելի քիչ է, քան նույն Եվրոպայի միջին ցուցանիշը՝ 33%:

ԴիջիՔաղաքի նպատակն է ապահովել հարթակ, որը ոչ միայն կմիավորի միջազգային ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, այլև կնպաստի Հայաստանում ստարտափերի և արդեն իսկ գործող կազմակերպությունների աճին ու դրանց միջև կապերի հաստատմանը:

Ընկերություններին տարածքները կտրամադրվեն ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով: Ընդհանուր առմամբ, շենքում նախատեսում են մոտ 3000 աշխատակից տեղավորել: Իսկ թե ինչպես են բաշխվելու տարածքները՝ կորոշվի ապագայում, բայց առաջնահերթությունը, ամեն դեպքում, տրվելու է լավագույն գաղափարներին:

Նախագծի հեղինակները խոստանում են հանդես գալ որպես հարթակ, աքսելերատոր և ինկուբատոր, որը կխթանի տարածաշրջանի ստարտափերի էկոհամակարգը. ասում են՝ շենքը հագեցած է լինելու նորարարական լուծումներով:

Շինաշխատանքների սկիզբն արդեն տրված է, շենքի հիմքը կա, աշխատանքները գնում են: Իսկ ինչ վերաբերում է ստարտափերի մասին պատմելուն ու գաղափարը ներկայացնելուն, ապա դա հիմա էլ արդեն կարելի է անել՝ Digitown-ի պաշտոնական կայքում համապատասխան դաշտում նկարագրելով այդ ամենը: Այստեղ կարելի է հետևել նաև նախագծի վերաբերյալ բոլոր զարգացումներին և թարմացումներին:

 Ուշագրավ
Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն