«Յանդեքսի» գլխավոր տնօրենը Փաշինյանին է ներկայացրել առանց վարորդ տաքսիի ներդրման փորձը 8 հոկտեմբերի 2019 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է WCIT 2019 մասնակից, «Յանդեքս» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժին: «Յանդեքսի» գլխավոր տնօրենը մասնավորապես, ներկայացրել է «Յանդեքս»-ի կողմից մի շարք երկրներում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ առանց վարորդ տաքսի ծառայության ներդրման փորձը և վիճակագրությունը՝ այն համարելով հաջողված: Ողջունելով «Յանդեքս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ վարչապետը նշել է, որ հունիսին Սանկտ Պետերբուրգում արդյունավետ քննարկում է ունեցել «Յանդեքս»-ի ղեկավարության հետ համատեղ հնարավոր ծրագրերի շուրջ, և պարոն Վոլոժի հետ հանդիպումը խոսում է առկա համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու երկկողմ պատրաստակամության մասին: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Յանդեքսը» հաջող գործունեություն ծավալի մեր երկրում և նոր ներդրումներ կատարի, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում, որի մասին քննարկում ունեցանք Սանկտ Պետերբուրգում», -ասել է Նիկոլ Փաշինյանը: «Յանդեքս» ընկերությունների խմբի համահիմնադիրը, գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ համաժողովին մասնակցելու հրավերի համար, ինչը լավ առիթ է տեխնոլոգիական ոլորտի զարգացման և Հայաստանի հետ փոխգործակցության օրակարգի շուրջ մտքեր փոխանակելու համար: Արկադի Վոլոժը նշել է, որ «Յանդեքսն» արդյունավետ է գնահատում Հայաստանում, մասնավորապես, տաքսի ծառայությունների ոլորտում կատարված ներդրումները և հետաքրքրված է ինչպես այս, այնպես էլ փոխշահավետ այլ ոլորտներում նոր ծրագրերի իրականացմամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է առաջնահերթություն, Հայաստանը շարժվում է տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհով, և այս առումով տարբեր, ներառյալ՝ ծառայությունների ոլորտում նորարարական տեխնոլոգիաների տարածումը հետաքրքրական է մեր երկրի համար: Վարչապետն առաջարկել է աշխատանքային խմբի ձևաչափով առավել առարկայական քննարկումներ սկսել և հետագա անելիքների առնչությամբ համապատասխան հանձնարարական տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |