Ալեքսիս Օհանյան. Փորձում եմ ՀՀ-ում ներդրումների հնարավորություններ գտնել 8 հոկտեմբերի 2019 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital–ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովում ելույթից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով, որ Հայաստանը փոքր երկիր է, բայց պայծառ ուղեղներ ունի: Նա նշել է նաև, որ փորձում է Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններ գտնել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ինձ շատ դուր է գալիս այն փաստը, որ մենք այնպիսի ազգ ենք, որը գնահատում է շախմատը և յուրաքանչյուր աշակերտ սովորում է շախմատ խաղալ: Դա հոյակապ հիմք է ծրագրավորում սովորելու համար: Եվ ես չեմ կարողանում ժպիտս զսպել, երբ տեսնում եմ, «Թումոյի» նման կենտրոններ հաճախող երեխաներին, ովքեր երիտասարդ տարիքից ծրագրավորում են սովորում: Շախմատը հիանալի հիմք է ծրագրավորման համար, իսկ ծրագրավորումը ժամանակակից աշխարհի գերուժն է: Այնպես որ, սա փոքր երկիր է, բայց մենք շատ պայծառ ուղեղներ ունենք: Եվ տնտեսությունը զարգացնելու համար մենք պետք է շարունակենք ներդրումներ կատարել տեխնոլոգիաներում և խրախուսենք այնպիսի կարողությունների զարգացումը, որոնք կօգնեն նոր ընկերություններ ստեղծել, ծրագրավորել և նոր ծրագրային ապահովում ստեղծել: Անդրադառնալով այն հարցին, թե պատրա՞ստ է դառնալ ներդրողներից մեկը՝ Օհանյանն ասել է. «Այսօր այս թեմայով դեռ առիթ կլինի խոսելու: Ես այստեղ փորձում եմ գտնել ներդրումներ կատարելու հնարավորություններ: Երևի գիտեք, ես վերջերս «Շախմատ» անվանմամբ կոնյակի սահմանափակ չափաքանակ թողարկեցի, որովհետև ուզում էի դա ներկայացնել աշխարհին: Եվ կարծում եմ, որ դեռ էլի շատ նորություններ կունենամ, այնպես որ, ուշադիր եղեք»: Ալեքսիս Օհանյանը Հայաստանում մասնակցում է WCIT (World Congress on Information Technology) համաժողովին:Օհանյանը Հայաստանում կմասնակցի նաև իր «Առանց թույլտվության» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին, որը կայանալու է հոկտեմբերի 8-ին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |