Վարչապետն «անհեթեթ» է անվանել Տոնոյանին աշխատանքից ազատելու մասին լուրերը

Վարչապետն «անհեթեթ» է անվանել Տոնոյանին աշխատանքից ազատելու մասին լուրերը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է լրատվամիջոցներում հայտված տեղեկությունները, թե պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ազատել է աշխատանքից:

«Անհեթեթ լուր է»,- արձագանքել է Փաշինյանը, մեջբերում է Shantnews.am-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է նախարար Տոնոյանին ու տեղեկացրել նրան աշխատանքից ազատելումասին:

Նախագահի աշխատակազմը ևս Տոնոյանին աշխատանքից ազատելու առաջարկ կամ միջնորդություն վարչապետից չի ստացել, հայտնում է Aysor.am-ը նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանին հղումով:

Իր հերթին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը նշել է, որ Տոնոյանի` պաշտոնից ազատման մասին որևէ տեղեկություն չունեն։

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր