Վարուժան Ավետիսյանը Վիտալի Բալասանյանին զինված հեղաշրջման պլանների մեջ է մեղադրում10 հոկտեմբերի 2019 - 13:03 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ Արցախի հերոս, Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցի «ֆիզիկապես ոչնչացնելու» ակնարկը վերաբերվում էր նաև վարչապետ Փաշինյանին։ «Նպատակը ռևանշն է՝ փաստորեն արդեն զինված միջոցներով են սպառնում իրականացնել», - ասել է նա, հայտարարելով, որ Բալասանյանը կոնկրետ մարդկանց է մատնանշել, ում պատրաստվում է սպանել։ Ավետիսյանը շեշտել է, որ իրավապահները պիտի ապահովեն մարդկանց անվտանգությունը և արձագանքեն Բալասանյանի հայտարարություններին: «Մարդը պարզ ասեց՝ կոչնչացնենք ֆիզիկապես․․․ Փաշինյանի, իշխանությունների, մեր իշխանությունների անունն է տալիս, ուղիղ տեքստով ասում է, դրանից ավել ի՞նչ ասի, մնում է իրականացնելը», - ասել է նա։ Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ մի հոգուն՝ ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, արդեն «շարքից հանեցին»։ «Կարևոր չէ՝ իրեն սպանել են, թե դրդել ինքնասպանության, դա, ամեն դեպքում, եղել է», - մասնավորապես, ասել է Ավետիսյանը։ Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 8-ին, խոսելով «Սասնա ծռերի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին, ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին: Նա նշել էր, որ իր, Արցախի ժողովրդի, Ղարաբաղի իշխանության դեմ ոտնձգություն իրականացնողներին պատրաստ են ֆիզիկապես ոչնչացնել՝ հավելելով, որ 2016 թվականին իրենք ներել են «ահաբեկիչներին»՝ «Սասնա ծռերին»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա |