ԱԽ քարտուղար. Պետք է քննարկենք՝ ինչպես ենք կարողանալու Սիրիայի հայերի անվտանգությունն ապահովել

ԱԽ քարտուղար. Պետք է քննարկենք՝ ինչպես ենք կարողանալու Սիրիայի հայերի անվտանգությունն ապահովել

PanARMENIAN.Net - Կառավարությունը դռնփակ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը՝ ուշադրության կենտրոնում են այն սիրիական քաղաքները կամ բնակավայրերը, որտեղ հայ բնակչություն կա: Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հանձնարարական կա քննարկելու ու հասկանալու՝ ինչպես ենք մենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել նաև հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել», - ասել է ԱԽ քարտուղարը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է՝ հիմա տեղի են ունենում նախապատրաստական աշխատանքներ, իսկ օրվա վերջում ավելի հստակ քննարկումներ կլինեն։

Ինչ վերաբերում է Սիրիայում գտնվող ՀՀ Զինված ուժերի հումանիտար առաքելությանը, Արմեն Գրիգորյանի խոսքով, նրանք միանշանակ չեն մասնակցում ռազմական գործողություններին։

«Լուրջ որևէ անհանգստանալու խնդիր չունենք իրենց մասին։ Դա հումանիտար առաքելություն է և նրանք չեն կարող որևիցե ձևով մասնակցություն ունենալ որևէ ռազմական գործողության», - ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

Ղամիշլիի Փշեյրիե թաղամասի բնակչությունը տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է:Ղամիշլիի հայկական դպրոցները փակ են:Թել Աբյադ քաղաքում 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է կազմակերպել նրանց տարհանումը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---