Ցոլակյան․ ԶՊՄԿ խողովակի վթարը թաքուն են պահել

Ցոլակյան․ ԶՊՄԿ խողովակի վթարը թաքուն են պահել

PanARMENIAN.Net - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խողովակի վթարը, որի հետևանքով Ողջի գետ արտանետումներ են լցվել, թաքուն է պահվել։ Այս մասին է հայտարարել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոելակյանը հոկտեմբերի 17-ին կառավարության նիստի ընթացքում։

«Առավոտյան զանգեցին էնտեղի փրկարարից, ասացին որ իրենք են տեսել, ոչ մի աղմուկ չի եղել՝ թաքուն են պահել, չեն ասել, չեն զգուշացրել և արագ վերականգման աշխատանքներ են արել, այդ խողովակները սվարկա են արել-պրծել են», - շեշտել է նա։ Աղտոտվածության չափը պիտի չափեն փրկարարները։

Իր հերթին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել է, որ իրավապահ մարմինները դեպքի վայրում են, աշխատանքների արդյունքով կկայացվի քրգործ հարուցել-չհարուցելու վերաբերյալ որոշում։

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը խողովակաշարի վնասված հատվածը վերականգնվել է, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---