ՀՔԾ-ն ՀՀԿ գրասենյակից Թովմասյանին վերաբերող նյութեր է առգրավել17 հոկտեմբերի 2019 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Քննիչը գրասենյակ էր այցելել Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը առգրավելու համար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Բաբաջանյանն իր հաղորդման մեջ գրել էր, թե Հրայր Թովմասյանը «զավթել է բարձր դատարանի լիազորությունները»։ Ըստ նրա, Հրայր Թովմասյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել, բայց այդ ընթացքում արդեն սկսվել է ՍԴ նախագահի պաշտոնում նրան նշանակելու գործընթացը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |