Հոկտեմբերի 17-ից Երևանում փակ փողոցներ կլինեն17 հոկտեմբերի 2019 - 17:26 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն Երևան քաղաքի հետևյալ փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքը փակ կլինի հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Մազմանյան 22 շենքի մոտից, Բաշինջաղյան 188շ. շենքի մոտից, Մարգարյան 2-րդ նրբ. - Բեկնազարյան փողոցների հատման վայրից՝ հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Մուտքը դեպի Խուդյակովի 222 փակ կլինի հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Կոմիտասի 1, հարակից հրապարակ՝ հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Կոմիտասի 1, Կասյան փողոց, հարակից հրապարակ, դեպի Հակոբ Հակոբյան փողոց իջնող հատվածը փակ կլինի հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Աղաբաբյան փողոց,Դավթաշենի կենտրոնական այգու հարակից տարածքը փակ կլինի հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Էրեբունի թանգարանի առջևի հրապարակը, Բյուզանդ-Սարյան փողոցների հատման կետը, Նանսենի անվան զբոսաայգի, Նանսենի փողոցը (երկու կողմից), Պարույր Սևակի արձանի հարակից տարածքը, Ռուբինյանց փողոցից դեպի Պարույր Սևակ փողոցի ետնամասը ևս փակ կլինեն հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Էրեբունի փողոցը, 26 փողոցի խաչմերուկից մինչև Էրեբունի թանգարանի առջևի տարածք, փակ կլինի հոկտեմբերի 18-ի 23:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Բյուզանդ-Սարյան փողոցների և Թումանյան-Սարյան փողոցների հատման կետերի միջև ընկած հատվածը փակ կլինի հոկտեմբերի 19-ի10:00-ից մինչև մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Երևանի հիմնադրման «էրեբունի-Երևան 2801» տոնակատարությունը, որը նշվելու է հոկտեմբերի 19-ին, առաջին անգամ կիրականացվի ապակենտրոնացված ձևաչափով: Բոլոր վարչական շրջաններում կկայանան տարատեսակ բացօթյա համերգային ծրագրեր և միջոցառումներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |