Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը

Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը

PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը և 1 ամիս առաջ «Հյուսիս-Հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, հայտնում է «Լուրերը»:

Սեպտեմբերին քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը և Սարգսյանին ազատ արձակել՝ 10 մլն դրամ գրավի դիմաց:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Գուրգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Սարգսյանը Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի հետ միասին, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի հետ, կնքել է երկու կեղծ պայմանագիր, ծառայությունների մատուցման կեղծ հաշիվներ, որոնցով «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»-ից դուրս են գրվել ապօրինի ֆինանսական միջոցներ, որոնց ծագումը թաքցվել է տարբեր փոխանցումների ու կանխիկացումների միջոցով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---