Արա Բաբլոյանը և Գագիկ Հարությունյանը հարցաքննվել են ՀՔԾ-ում

Արա Բաբլոյանը և Գագիկ Հարությունյանը հարցաքննվել են ՀՔԾ-ում

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանըև Սահմանադրական դատարանի նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանը կանչվել են ՀՔԾ՝ հարցաքննության, հայտնում են ՀՔԾ-ում PanARMENIAN.Net ի աղբյուրները:

Թեմայի վերաբերյալ ճշտող հարցին ՀՔԾ-ի լրատվականում մեկնաբանություն չտվեցին՝ նշելով, որ այս պահին պաշտոնական տեղեկություն փոխանցել չեն կարող:

ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---