Պոզներ. Ղարաբաղը պատկանում է Հայաստանին

Պոզներ. Ղարաբաղը պատկանում է Հայաստանին

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Կալիֆորնիայում, պատասխանելով երիտասարդ ադրբեջանցի լրագրող Արզու Մամեդովային, ասել է, որ Ղարաբաղը պատկանում է Հայաստանին:

Արզու Մամեդովան, որը ներկայացել է որպես ադրբեջանցի Ղարաբաղից, դիմելով Պոզներին, ասել է, որ «Ղարաբաղի անկախությունն աշխարհը չի ճանաչում»: Դրան ի պատասխան Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչված Հայաստանի տարածք է», հայտնում է 1news.az-ը:

Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզները 2019-ի մայիսին հայտարարել էր, որ ափսոսում է, որ Հայաստան կատարած այցի շրջանակում չի կարողացել ժամանակ գտնել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: «Ցավոք, չեմ եղել Լեռնային Ղարաբաղում:Հաճույքով կայցելեի, բայց չհասցրեցի: Կայցելեի իմ դիրքորոշումը հայտնելու համար, որպեսզի բոլորը, այդ թվում՝ պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ սիրտս այս կողմում է, ոչ թե այն»,-ասել է Պոզները:

Պոզները հայտարարել էր նաև, որ իրեն չի մտահոգում Բաքվի «սև ցուցակը», ավելին, դա միայն ժպիտ է առաջացնում: «Դե կընդգրկեն ինձ սև ցուցակում, հետո՞ ինչ: Կարծում եմ, ես կշարունակեմ գիշերները հանգիստ քնել»,-ասել է լրագրողը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---