ԵՄ-ն չի մեկնաբանում, բայց հետևում է ՍԴ-ի և Արսեն Բաբայանի շուրջ իրադարձություններին

ԵՄ-ն չի մեկնաբանում, բայց հետևում է ՍԴ-ի և Արսեն Բաբայանի շուրջ իրադարձություններին

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունն ուշադրությամբ կհետևի ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործի ընթացքին ու հետևանքներին: Այս մասին, aysor.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից:

ԵՄ պատվիրակությունից նշել են, որ իրենք չենք մեկնաբանում ընթացող անհատական հետաքննությունները կամ դատական գործերը՝ հիշեցնելով, որ օրենքի գերակայության և դատական բարեփոխումների խթանումն առաջնահերթություն է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների համաձայն։

«ԵՄ-ն պարտավորվում է աջակցել կառավարության բարեփոխումների հավակնոտ ծրագրին, որը վերջերս ներկայացվել է արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարությամբ։ Հայաստանում արդարադատության համակարգի կազմակերպման իրավասությունը լիովին պատկանում է կառավարությանը, այդուհանդերձ՝ այն պետք է համապատասխանի Հայաստանի միջազգային, այդ թվում Եվրոպայի խորհրդի շրջանակներում ստանձնած պարտավորություններին»,- ասվել է aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԵՄ պատվիրակության պատասխանում։

Սեպտեմբերին ՀՀ ԱԺ-ն նախաձեռնել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, որը մերժվեց ՍԴ-ի կողմից: Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ԱԺ-ն 4 հիմք էր ներակայցրել: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կալանավորվել է իշխանությունը յուրացնելու և պաշտոնական կեղծիք կատարելու մեղադրանքով: ՀՔԾ պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

 Ուշագրավ
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար