Ջո Բայդեն. Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ երդվում ենք` այլևս երբեք

Ջո Բայդեն. Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ երդվում ենք` այլևս երբեք

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին փոխնախագահ, ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը դեմոկրատական կուսակցությունից ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։

«Ողջունում եմ Ներկայացուցիչների պալատի 296 բանաձևը, որը ճանաչում և դատապարտում է 1915-23 թվականներին Հայոց ցեղասպանությունը: Այս ցեղասպանությունը ճանաչելով` մենք հարգում ենք զոհերի հիշատակը և երդվում` այլևս երբեք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևը։ Դրան կողմ է քվեարկել 405 կոնգրեսական, դեմ՝11, ձեռնպահ՝ 3։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---