ՀՔԾ-ն չի մեկնաբանում Արսեն Բաբայանի հեռախոսազանգերի արգելքը 1 նոյեմբերի 2019 - 17:39 AMT PanARMENIAN.Net - ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հեռախոսազանգերի արգելքի մասին հարցը հատուկ քննչական ծառայությունում չեն մեկնաբանում: PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան ՀՔԾ մամուլի ծառայությունից հիշեցրին, որ հոկտեմբերի 31-ին հանվել է Բաբայանի մերձավոր հարազատների տեսակցության արգելքը՝ չմեկնաբանելով հեռախոսազանգերի արգելքին վերաբերող հարցը: Նոյեմբերի 1-ին Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ամբողջ ծավալով պահպանվում է հեռախոսազրույցի արգելքը: Հոկտեմբերի 31-ին ՀՔԾ-ն հանել էր Բաբայանի մերձավորների տեսակցելու արգելքը, կինն ու երեխաները կարողացել էին տեսակցել նրան: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով, ապա նրան մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Բաբայանը կալանավորվել էր հոկտեմբերի 24-ին։ Բաբայանը, ըստ ՀՔԾ պաշտոնական հիմնավորման, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել է պաշտոնեական կեղծիքներ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին |