Փաշինյանների ընտանիքը տեղափոխվել է Հանրապետության թիվ 1 առանձնատուն![]() 2 նոյեմբերի 2019 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցուցադրել է Հանրապետության թիվ 1 առանձնատունը՝ տեղեկացնելով, որ օրեր առաջ ընանիքով տեղափոխվել են այդ առանձնատուն: Վարչապետը հիշեցրել է, որ 2018 թվականին կառավարությունը որոշում էր կայացրել, որ այդ տունը պետք է սեփականաշնորհվի: «Հետո, երբ արդեն պարզ էր, որ հեղափոխությունը հաղթելու է, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը, գոնե առժամանակ, կարծում է, որ այդ որոշումը պետք է կասեցնել»,- ասել է Փաշինյանը` հիշեցնելով, որ նոր կառավարության առաջին որոշումներից մեկը այդ առանձնատան սեփականաշնորհման չեղարկումն էր: Վարչապետը նշել է, թե իրենք այդ տանը կապիտալ նորոգում չեն արել, իսկ գույքը «Կոնդ» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում եղածն է: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |